Լեոնարդո դի Կապրիոյի ներկայացուցիչները փորձում են գնել այն լուսանկարները, որտեղ դերասանը համբուրվում է Ռիհաննայի հետ

11:29   19 հունվարի, 2016

Մամուլում նորից հայտնվել են լուրեր Լեոնարդո դի Կապրիոյի ու Ռիհաննայի սիրային կապի մասին: Անցած տարի դերասանի ու երգչուհու ներկայացուցիչները, ինչպես եւ աստղերը, բազմիցս հերքել էին իրենց սիրային կապի մասին տեղեկությունները, սակայն...

Հանգստյան օրերին (ըստ երեւույթին բոլորովին պատահաբար) Ռիհաննան Փարիզում էր հայտնվել, որտեղ էր նաեւ Լեոն:

Երգչուհուն սկզբում «բռնացրել» են Ֆրանսիայի մայրաքաղաքի Caviar Kaspia հանրահայտ ռեստորանի մոտ: Իսկ հետո 27-ամյա աստղը մոդել Կարա Դելեւինի հետ գնացել էր զվարճանալու հանրահայտ L'Arc ակումբում:

Ինչպես գրում է TMZ-ը, ակումբում էր նաեւ Լեոն, որը տեսնելով աղջիկներին, ողջունել էր նրանց ու համբուրել: Աղբյուրի հավաստմամբ՝ ականատեսներ կան, որ Լեոյի ու Ռիհաննայի համբույրն ամենեւին էլ ընկերական չէր:

Մարդը, որը լուսանկարել էր այդ համբույրը, փորձել է լուսանկարները վաճառել այդ պորտալին, բայց դերասանի ներկայացուցիչները փորձում են խոչընդոտել լրատվամիջոցներում դրանց հայտնվելուն ու մտադիր են լուսանկարները գնել հեղինակից՝ պայմանավորվելով, որ նա դրանք երբեք չի վերավաճառի:



© NEWS.am STYLE