Ադելի Hello տեսահոլովակը մեկ միլիարդ դիտում է գրանցել եւ ռեկորդ սահմանել

13:34   19 հունվարի, 2016

Բրիտանացի երգչուհի Ադելի Hello երգը 1 մլրդ դիտում է հավաքել VEVO պորտալում, որի դիտումները գումարվում են YouTube-ի դիտումներին: 

Ադելը ռեկորդ է սահմանել․ տեսահոլովակն ընդամենը 88 օրում է նման ապշեցուցիչ արդյունքի հասել: Օրինակ՝ կորեացի Psy-ի Gangnam Style տեսահոլովակն իր առաջին միլիարդ դիտումը հավաքել էր 159 օրում: 

Մեկ միլիարդ դիտում հավաքած տեսահոլովակների մասին տեղեկությունները կարելի է տեսնել այն գրաֆիկում, որը հրապարակել է VEVO պորտալը: 

 

Աղբյուրը՝ Apelzin



© NEWS.am STYLE