Քանյե Ուեսթն ու Քենդրիկ Լամարը թողարկել են No More Parties in L.A. երգը

14:39   19 հունվարի, 2016

Քանյե Ուեսթն ու Քենդրիկ Լամարը թողարկել են No More Parties in L.A համատեղ երգը: Թրեքը հայտնվել էր 38-ամյա ռեփ երգչի soundcloud ծառայությունում։ Ստեղծագործության պրոդյուսերն է դարձել Madlib-ը։

Ամենայն հավանականությամբ նորույթը կընդգրկվի Ուեսթի հաջորդ՝ յոթերորդ ստուդիայական ալբոմում, որը կոչվելու է Swish: Դրա պաշտոնական թողարկումը ծրագրված է փետրվարի 11-ին:
Սակայն պետք է նշել, որ ձայնասկավառակի երգացանկը առայսօր հրապարակված չէ: Սինգլներ են դարձել ավելի վաղ թողարկված Only One -ը (Փոլ ՄաքՔարթնիի մասնակցությամբ) ու All Day-ը (Theophilus London, Allan Kingdom-ի ու Փոլ ՄաքՔարթնիի մասնակցությամբ):



© NEWS.am STYLE