Էվելինա Խրոմչենկոն Inga Kazumyan-ի բիժուտերիա է կրում

14:53   6 փետրվարի, 2013

Ռուսական նորաձեւության հանրահայտ օրենսդիր Էվելինա Խրոմչենկոն Inga Kazumyan-ի բիժուտերիա է կրում։ «Նորաձեւ վճիռ» Առաջին ալիքի ամենահաջող նախագծերից մեկի հերթական թողարկմանը նա իր սեւ զգեստը համադրել էր վարդագույն վերնահագուստով եւ «հայկական արմատներով» բրդենդի նույն գույնի վզնոցով։

«Ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես է Էվելինան համադրում իր հագուստի կոմպլեկտներն իմ զարդերով», - NEWS.am STYLE-ի թղթակցին պատմել է Ինգա Կազումյանը։

NEWS.am STYLE-ն ավելի վաղ հայտնել էր, որ Inga Kazumyan զարդերի համար օգտագործվում են բամբակե թելեր, բամբուկ եւ մետաքս, տարբեր որակի շղթաներ, որոնց մեջ կան նաեւ արծաթազօծներն ու ոսկեզօծները։ Քարերը հիմնականում բնական են, կիսաթանկարժեք, Հնդկաստանից, Շրի Լանկայից, Բոթսվանայից, Բրազիլիայից, Աֆրիկայից բերված։ Այս մասին դիզայներն անձամբ պատմել է բացառիկ իր հարցազրույցում։



© NEWS.am STYLE