Կարա Դելվինը դարձել է Pepe Jean’s մարկայի նոր դեմքը (վիդեո)

18:33   6 փետրվարի, 2013

Երիտասարդ մոդել Կարա Դելվինը դարձել է Pepe Jean’s մարկայի գարուն-ամառ 2013 սեզոնի գովազդային արշավի նոր դեմքը։ Ըստ Popcornnews-ի, բրենդի համար հոբելյանական այս տարում (Pepe Jean’s-ը նշում է իր 40-ամյակը) նա փոխարինելու է եկել թոփ մոդելներ Ալեքսա Չանգին ու Սիենա Միլերին, ովքեր նախկինում ներկայացրել են մարկան։

Հիշեցնենք, որ 2012 թվականի նոյեմբերին Նորաձեության բրիտանական խորհուրդը Կարա Դելվինին մրցանակ էր շնորհել «Տարվա մոդել» անվանակարգում։ Անցած տարվա ընթացքում նա հասցրել էր մասնակցել Chanel-ի, Valentino Сouture-ի, Mary Katrantzou-ի, ինչպես նաեւ Fabergé-ի, Van Cleef and Arpels-ի ու Cartier-ի զարդերի ցուցադրությանը։ Դելվինը նաեւ ցուցադրել էր Tom Ford-ի, Christian Louboutin-ի, Burberry-ի ու Jean-Paul Gaultier-ի հավաքածուների հագուստները։ 2012 թվականի աշնանը Կարա Դելվինը իր հաջող առաջնելույթն ունեցավ Victoria’s Secret Fashion Show-ի գարուն-ամառ 2013-ի ցուցադրությանը։



© NEWS.am STYLE