10:10 20 հունվարի, 2016Բեյոնսեին «բռնացրել են» Լոս Անջելեսի Հարավային Քալիֆորնիայի համալսարանում:
34-ամյա աստղին նկատել են համալսարանի ուսանողները, որոնք անմիջապես սկսել են լուսանկարել երգչուհուն:

Հանրահայտ երգչուհուն տեսել են դպրոցի մարզական կենտրոնի ելքի մոտ, նա այնտեղ ամերիկյան ֆուտբոլի «Սուպերգավաթի» գալիք եզրափակիչի համար իր ելույթն էր փորձում:

«Երբ թագուհի Բին իջնում է իր երկնային գահից ու գալիս քո համալսարան»,- գրել էր ուսանողներից մեկն իր միկրոբլոգում:
«Սովորական օր դպրոցում: Ինչ մի մեծ բան է՝ Բեյոնսեին են տեսել»,- նշել էր ուսանողուհիներից մեկը:
Աղբյուր՝Mashable