Rebel Heart Tour –ում սկանդալները շարունակվում են. Մադոննան երկու ժամ ուշացումով է բեմ դուրս եկել

14:04   20 հունվարի, 2016

Մադոննան նորից ուշադրության կենտրոնում է հայտնվել՝ չնայած երգչուհու դեպքում նա երբեք ուշադրության կենտրոնից դուրս չէր էլ եկել: 57-ամյա երգչուհու Rebel Heart Tour համերգային շրջագայությունն ուղեկցվում է պարբերական սկանդալներով: Մի քանի օր առաջ երգչուհին Լուիսվիլում բեմ էր դուրս եկել երեք ժամ ուշացումով ու հարբած:

Իսկ երեկ Նաշվիլում (Թենեսի) երգչուհին դուրս էր եկել Bridgestone Arena իր երկրպագուներին երկուսուկես ժամ սպասեցնելուց հետո:

Երգչուհուն դիմավորել էին ծաղրական բացականչություններով:

Երկրպագուները նստած սպասում էին երկուսուկես ժամ՝ իրենց միկրոբլոգներում տեղադրելով դատարկ բեմով լուսանկարներ:

Երգչուհին ոչ մի կերպ չի մեկնաբանել իր ուշացումը ու միայն ներկայացրել է իր թագավորական ծիրանիի «թագավորական» լուսանկարը:

Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Instagram



© NEWS.am STYLE