Փերիս Հիլթոնը նկարահանվել է թուրքական De Facto բրենդի գովազդային հոլովակում

22:51   18 հոկտեմբերի, 2012

Հոլիվուդյան սկանդալային դերասանուհի, հայտնի Hilton հյուրանոցային ցանցերի ժառանգորդուհի Փերիս Հիլթոնը Թուրքիայի ազգային հավաքականի հայտնի ֆուտբոլիստ Արդա Թուրանի հետ նկարահանվել է թուրքական De Facto բրենդի գովազդային հոլովակում։

Գովազդային տեսահոլովակն արդեն շրջանառվում է եւ հասցրել է սոցիալական ցանցերում խիստ քննադատության թիրախ դառնալ։ Մասնավորապես, քննադատում են, որ Արդան չափազանց վատ է խաղում դերը։ Իսկ ոմանք նշում են, թե այս գովազդի շնորհիվ հասկացան, թե ինչպիսին է աշխարհի ամենավատ գովազդային հոլովակը։

Թուրքական մամուլում տարածված տեղեկության համաձայն՝ գովազդային հոլովակում նկարահանվելու համար Փերիս Հիլթոնն ստացել է 3 միլիոն թուրքական լիրա (1 մլն 700 հազար դոլար), իսկ Արդա Թուրանը՝ 1 միլիոն  թուրքական լիրա։

Նշենք, որ De Facto ընկերությունը ստեղծվել է 2003-ին եւ շատ կարճ ժամանակամիջոցում կարողացել է դառնալ Թուրքիայում որակյալ հագուստ արտադրող առաջատար բրենդ։



© NEWS.am STYLE