17:12 20 հունվարի, 2016Քլոե Քարդաշյանի սիրտը նորից կոտրել են: Ինչպես հայտնի է, չնայած Քլոեն դադարեցրել էր ամուսնու՝ Լամար Օդոմի հետ ամուսնալուծության գործընթացը, բայցեւայնպես հանդիպում էր բասկետոբոլիտ Ջեյմս Հարդենի հետ:

Սակայն, ըստ երեւույթին, այդ հարաբերությունների վերջն էլ է եկել: Քլոեն իր Instagram –ում մի տխուր մեկնաբանություն է գրել.

«Հեռու մնացեք այն մարդկանցից, որոնք ձեզ ստիպում են մտածել, որ ձեզ սիրելը շատ դժվար է»:

Այդ մեկնաբանությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ TMZ պորտալը հայտնել էր այն մասին, որ Հարդենին տեսել են ռեփ երգիչ Tyga-ի (Քայլի Ջենների բոյֆրենդի) հետ միասին գիշերային ակումբից դուրս գալիս: