13:05 21 հունվարի, 2016Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը մարտին տեղափոխվում են Լոնդոն: Ընտանիքը որոշ ժամանակ Կամբոջայում էր ապրում մինչ Անջելինա Ջոլին զբաղվում էր իր նոր ֆիլմի նկարահանումներով։ Իսկ հիմա հոլիվուդյան աստղերը որոշել են ապրել Բրիտանիայի մայրաքաղաքում։

Ինչպես գրում է UsWeekly-ն, 52-ամյա Բրեդը մտադիր է Անգլիայում նկարահանել զոմբիի մասին պատմող իր World War Z ֆիլմի երկրորդ մասը:
Իսկ 40-ամյա Անջելինա Ջոլին Լոնդոնում բարեգործական ակցիաների կմասնակցի:
Բացի դրանից զույգը մտադիր է անշարժ գույք գնել այստեղ:

Նշենք, որ ամուսինները 2012-ին, երբ Ջոլին նկարահանվում էր «Մալիֆիսենթայում», Լոնդոնում 24 հազար դոլարով տուն էին վարձակալում։ Այս անգամ Բրեդն ու Անջելինան մտադիր են իրենց համար որեւէ շքեղ առանձնատուն ձեռք բերել:

Անջելինան երեխաների հետ Kung fu Panda-3 պրեմիերային