Հայաստանը էժան հանգիստ առաջարկող երկրներից մեկն է ռուսաստանցիների համար

14:38   21 հունվարի, 2016

Ռուսական «Дни» կայքը հրապարակել է Skyscanner-ի մասնագետների տվյալները ու պարզել այն երկրները, որոնք գրավում են ռուսաստանցիներին էժանագին հանգստի հնարավորությամբ: Հայաստանը այդ ցուցակում 8-րդ տեղն է զբաղեցնում: 

Դոլարի ու եվրոյի փոխարժեքի աճի հետեւանքով ռուսաստանցիների զբոսաշրջային երթուղիներում փոփոխություններ են կատարվել:

Հրաժարվելով Արեւմտյան Եվրոպայի սովորական երկրներից՝ շատերը այլընտրանքային ուղղություններ են փնտրում ճամփորդությունների համար: Վերլուծաբանները հաշվի չեն առել թռիչքի գինը ու գնահատել են միայն տեղում արված ծախսերը, քանի որ տոմսերի գները տարբեր են՝ ըստ ռեգիոնի:

Եվ այսպես, դեպի Թուրքիա եւ Եգիպտոս թռիչքների ագելքի պայմաններում առաջին պլան են եկել հարավարեւելյան Ասիայի երկրները: Ամենաքիչը՝ 40-45 դոլար (կացարանի, սննդի ու տրանսպորտի համար), դուք կվճարեք Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Նեպալում ու Վիետնամում (հաշվակն արված է երկու հոգու համար՝ մեկ օրվա կտրվածքով): Քիչ ավելին (60 դոլար) Լաոսում ու Շրի Լանկայում, իսկ Կամբոջայում ճամփորդությունը օրական 70 դոլար կարժենա: 

Բավականին էժան կարելի է հանգստանալ Աբխազիայում (65 դոլար), Հայաստանում (70 դոլար) ու Վրաստանում (80 դոլար), նաեւ Արեւելյան Եվրոպայում. մեկ օրվա հանգիստը Սերբիայում, Բուլղարիայում, Չեռնոգորիայում, Ռումինիայում ու Հունգարիայում 70-85 դոլար կարժենա:

Միջինը հենց այդքան գոմարի մեջ կտեղավորվեն երկու ճանապարհորդները, որոնք նույն համարում են ապրում, չեն սիրում ավելորդ գումարներ վատնել ու ամեն ինչում պահպանում են ոսկե միջինը:

Հաշվարկի համար հիմք են ընդունել ոչ թե շքեղ հյուրանոցներն ու ռեստորանները, այլ հյուրատները, մինի հյուրանոցները ու տեղացիների համար նախատեսված սրճարանները: Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս օգտվել հանրային տրանսպորտից, ուտել սովորական՝ ոչ զբոսաշրջային սննդի կետերում ու հյուրանոցները փնտրել՝ ընդամենը գիշերելու համար սկզբունքով, ինչի շնորհիվ ծախսերը 1,5-2 անգամ կկրճատվեն:



© NEWS.am STYLE