Ջորջ Քլունին եւ Լյուպիտա Նիոնգոն աջակցել են «Օսկարի» բոյկոտին

16:40   21 հունվարի, 2016

«Օսկարի» մրցանակաբաշխության բոյկոտը նոր զարգացումներ է ստանում: Ինչպես հայտնի է, Ուիլլ Սմիթի կինը` Ջադան եւ ռեժիսոր Սփայք Լին բոյկոտի կոչ են արել այն պատճառով, որ այս տարի անվանակարգերում աֆրոամերիկացի դերասաններ ներկայացված չեն: 

Ջորջ Քլունին եւ Լյուպիտա Նիոնգոն իրենց հերթին հայտնել են հայտնի մրցանակաբաշխությունը բոյկոտելու պատրաստակամության մասին:

Ինչպես գրում է BBC-ն, 54-ամյա ամերիկացի հայտնի դերասանը որոշել է մեկնաբանել սկանդալը.
«Եթե հիշում եք, տասը տարի առաջ կինոարվեստի ակադեմիան իր գործն ավելի լավ էր անում: Հիշեք, թե այդ ժամանակ ինչքան աֆրոամերիկացիներ կային անվանակարգերում», – ասել է դերասանը: 

Դերասանը անհանգստություն է հայտնել ոչ միայն սեւամորթ, այլեւ լատինաամերիկացի դերասանների վերաբերյալ:

«Ես հիասթափված եմ այս իրավիճակից, սա նորմալ չէ», - իր հերթին նշել է Լյուպիտան:



© NEWS.am STYLE