50 Cent-ը Քրիս Ռոքին կոչ է արել հրաժարվել «Օսկարը» վարելուց

17:41   21 հունվարի, 2016

«Օսկար» կինոմրցանակաբաշխության բոյկոտին վերաբերող պատմությունը շարունակվում է: Ինչպես հայտնի է, Ուիլ Սմիթի կինը՝ Ջադան, եւ ռեժիսոր Սփայք Լին բոյկոտի կոչ էին արել, քանի որ այս տարի ոչ մի անվանակարգում աֆրոամերիկացի դերասանները ներկայացված չեն: Ջորջ Քլունին ու Լյուպիտա Նիոնգոն էլ իրենց հերթին են հայտնել, որ պատրաստ են բոյկոտել հեղինակավոր կինոմրցանակաբաշխությունը:

Իսկ հիմա դերասան ու կատակերգու Քրիս Ռոքին են կոչ անում հրաժարվել «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը վարելուց, գրում է The Hollywood Reporter–ը: Ամսագրի փոխանցմամբ, Ռոքի վրա ճնշումն ուժեղանում է:

Հանրահայտ ռեփերգ 50 Cent-ը նշել է, որ Ռոքի որոշումը մեծ նշանակություն ունի:

«Մի արա դա, խնդրում եմ»,- իր միկրոբլոգում «Օսկարի» հաղորդավարին էր դիմել 50 Cent –ը:

Ռոքին նույնատիպ կոչ է արել նաեւ ռեփ երգիչ ու դերասան Թայրիզ Գիբսոնը, որը հայտնի է «Ֆորսաժ» ֆիլմաշարով: Նրա կարծիքով Ռոքը պետք է հրաժարվի «Օսկարը» վարելուց ու միանա բոյկոտին:



© NEWS.am STYLE