Ժիզել Բյունդհենն առաջ է անցել Ռիհանայից

20:33   6 փետրվարի, 2013

Բառացիորեն վերջին պահին երգչուի Ռիհանայից առաջ է անցել հայտնի սուպերմոդել Ժիզել Բյունդհենը։ Ըստ Raut.ru-ի, Ռիհանան 100% -ով վստահ էր, որ Chanel-ի նոր կոսմետիկայի գովազդի պայմանագիրն իրեն բաժին կընկնի։ Երգչուհին նույնիսկ Instagram –ի իր էջում հրապարակել էր լուսանկար, որում ինքը Chanel-ի տարբերանշանով զարդերով էր։

Սակայն Ռիհանայի փոխարեն այդ դերում նորաձեւ բրենդի ղեկավարներն ընտրեցին համաշխարհային անուն ու աշատանքի փորձ ունեցող Ժիզել Բյունդհենին։ Եւ հենց 32-ամյա Ժիզելը՝ երկու երեխայի մայրն ու անցյալ տարվա արդյունքներով ամենահարուստ սուպերմոդելը կներկայացնի կոսմետիկ միջոցների նոր գիծը՝ Les Beiges լյուքսային բրենդը։



© NEWS.am STYLE