Չորս խորհուրդ՝ մատնահարդարումը երկար պահպանելու համար

20:16   25 հունվարի, 2016

Մանիկյուրի կյանքն երկարացնելը ամենևին էլ բարդ չէ՝ բավական է հետևել մի քանի պարզ կանոնների։

Մի չորացրեք լաքը ֆենով։

Շատերը լաքը չորացնելու պրոցեսը արագացնելու համար, վարսահարդարիչ են օգտագործում։ Եվ հենդ դա անել չի կարելի։ Տաք օդը քայքայում է լաքի հյուսվածքը, այնպես որ, հետո մի զարմացեք, որ մանիկյուրը ճաքճքել է հենց հաջորդ օրը։ Չորացրեք եղունգները սառը օդով։

Թարմացրեք  ծածկույթը թափանցիկ թոփով։

Ծածկույթը երկար պահպանելու համար, թարմացրեք այն հիմնական մատնահարդարումից մեկ-երկու օր հետո։ Կարևոր է՝ թոփը պետք է թարմ և հեղուկ լինի: Եթե այն թանձրացել է, դուք միայն կփչացնեք ձեր մանիկյուրը։

Ներկած եղունգները ծածկեք որևիցե բուսական յուղով։

Յուղը ոչ միայն փափկեցնում է, այլև երկար է պահպանում մանիկյուրը։ Լաքի ճաքճքելու և թեփոտվելու հիմնական պատճառը ջուրը է, այնպես որ, եթե պատրաստվում ես ցնցուղ ընդունել՝ ծածկեք եղունգները յուղով։ Նույսնիսկ, եթե թվում է, թե այն միանգամից մաքրվում է, միևնույն է, յուղային շերտը մնում է եղունգների վրա։

Յուղազրկեք եղունգները

Կայուն մատնահարդարման առաջին կանոնը՝ լաքը պետք է քսել յուղազերծված եղունգներին։ Մաքրեք եղունգը սպիրտային հատուկ հեղուկով։ Նույնիսկ, եթե չունեք հատուկ մաքրող հեղուկ, կարող եք իրավիճակից դուրս գալ սպիրտ պարունակող օծանելիքի օգնությամբ:



Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE