Ինչպես ճիշտ շպարել աչքերը՝ ցանկացած առիթի համար

20:19   23 հունվարի, 2016

Եթե ուզում ես տեսողական մեծացնել աչքերը 

Աչքերը ավելի մեծ ու արտահայտիչ կարող են դարձնել փայլուն ստվերաներկերը, որոնք պետք է քսել աչքերի ներքին անկյունների վրա: Հոնքերի տակ մի քիչ բաց գույնի «հայլաթեր» քսիր կամ բաց վարդագույն ստվերաներկ, մանրակրկիտ տարածելով այն: Ներքին անկյունին ավելի մուգ երանգի ստվերաներկեր քսիր: Լրացուցիչ էֆեկտի համար ներքին կոպին սպիտակ մատիտ քսիր ու թարթիչներիդ էլ սեւաներկ քսիր: Նման դիմահարդարման դեպքում պետք է ձգտեք խուսափել մուգ ու պինդ ներկերից, նաեւ հեղուկ ուրվագծող մատիտից՝ այդ ամենը ավելի է նեղացնում աչքերը:

Եթե ուզում ես վերացնել մուգ շրջանակները ու թաքցնել այտույցները

Աչքերի ճիշտ դիմահարդարումը միշտ էլ ենթադրում է նախապատրաստական աշխատանք, որը վերաբերում է մուգ շրջանակներն ու պարկերը քողարկելուն: Եթե դու հաճախ ես նման խնդիր ունենում կամ եթե դու պարզապես քիչ ես քնել, օգտագործիր քոնսիլեր: Այն պետք է քսել մեկ շերտով, կոկիկ տարածելով մատներով կամ վրձնով: Արդյունքը կարելի է ամրացնել դիմափոշիով:

Եթե դու ուզում ես գեղեցիկ սլաքներ նկարել

Դրա համար քեզ նախ իդեալական մատիտ է պետք, որը հավասար կքսվի ու երկար կպահպանվի: Հետո սկսիր վարժվել՝ միայն այդպես կարելի է սովորել գեղեցիկ սլաքներ քսել: Փորձիր տարբեր ձեւեր, որպեսզի գտնես այն, որը համապատասխանում է քո դեմքի կառուցվածքին: Նշիր սլաքների ուրվագծերը, որպեսզի դրանք երկու կողմից էլ հավասար լինեն, իսկ հետո համարձակ շարժումով զգուշորեն գիծ քաշիր:
 

Աղբյուր՝ Cosmo



© NEWS.am STYLE