Ժաննա Ֆրիսկեի հայրը պատմել է երգչուհու ժառանգության հափշտակման մասին

15:04   22 հունվարի, 2016

Այսօր ռուսական լրատվամիջոցները մեկը մյուսի հետեւից հայտնում են այն մասին, որ հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ժառանգությունը հափշտակել են «Ռուսֆոնդ» բարեգործական կազմակերպությունից, որը գումար էր հավաքել երգչուհու բուժման համար: 

Ժաննա Ֆրիսկեի հայրը մեկնաբանել է՝ 21 մլն ռուբլու ծախսի մասին այդպես էլ հաշվետվություն չստացած «Ռուսֆոնդի» դիմումի հիման վրա քրեական գործ հարուցելու մասին տեղեկությունը: Վլադիմիր Բորիսովիչը նշել է, որ պատրաստ է ապացուցել այդ ծախսերի օրինականությունը:

«Ես ունեմ բոլոր փաստաթղթերը: Դա սուտ է: Նրանք այնտեղ պարզապես պարապ են մնացել: Ես ոչինչ չունեմ գրելու: Երեխան մահացել է (Ժաննան), իսկ նրանք ուրիշ գործ չունեն, միայն մահացած մարդկանց հիշատակն են պղծում, արդեն տանջեցին դրանով: ժառանգության մասին մեր բոլոր փաստաթղթերը դեռ նոտարի մոտ են, իսկ նրանք արդեն եզրակացություններ են անում»,- ասել է երգչուհու հայրը:
Նա «Ռուսֆոնդի» հետ ծագած խնդիրը դատարանում պարզաբանելու պատրաստակամություն է հայտնել:
«Եթե ուզում են՝ թող դատի տան: Ես բոլոր փաստաթղթերը դատարան կբերեմ»,- մեջբերում է Վլադիմիր Բորիսովիչի խոսքը «Дни»-ն՝ վկայակոչելով «Русская служба новостей»-ին։



© NEWS.am STYLE