17:05 22 հունվարի, 2016Անցած շաբաթ հայտնել էինք, որ 23-ամյա երգչուհի Մայլի Սայրուսը ու 26-ամյա դերասան Լիամ Հեմսվորթը նորից միասին են:
Ինչպես հայտնում է People–ը, երգչուհի Մայլի Սայրուսը ու դերասան Լիամ Հեմսվորթը նորից նշանվել են:

Աղբյուրի փոխանցմամբ, երգչուհին «յոթերորդ երկնքում է»․
«Դա կարող է անսպասելի թվալ, բայց նրանք վերջին մի քանի ամիսներին շատ մտերիմ էին»,- նշել է ամսագրի զրուցակիցը:
Հեմսվորթն առաջին անգամ Սայրուսին առաջարկություն էր արել 2012 թ.: 2013 թ. վերջին զույգը բաժանվել էր: Անցած շաբաթ երգչուհուն տեսել էին մատանիով, որը դերասանն էր նվիրել նրան նշանդրեքի կապակցությամբ:
Ինչպես աղբյուրն է վստահեցնում, հարաբերություններ պարզաբանելու ժամանակաշրջանում Սայրուսն ու Հեմսվորթն ուզում էին հանրության տեսադաշտից դուրս մնալ:
Ամսագրի տեղեկություններով, զույգը մտադիր է միասին ապրել, ու հիմա երգչուհին ու դերասանը որոշում են, թե որտեղ են ուզում ապրել: