10:07 23 հունվարի, 2016Երեկ հայտնել էինք, որ հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ժառանգությունը գողացել են «Ռուսֆոնդ» բարեգործական կազմակերպությունից, որը գումար էր հավաքել երգչուհու բուժման համար:
Հանգուցյալ երգչուհու հայրը հայտնել է, որ Ժաննայի ամուսին Դմիտրի Շեպելեւը պետք է ներկայացնի Ժաննայի բուժման կտրոնները: Վլադիմիր Ֆրիսկեն հավելել է, որ ինքը դստեր հաշվից ոչ մի ավելորդ գումար չի վերցրել:
«Ռուսֆոնդի» փողերով քարտը ընդամենը մեկուկես ամիս է մեզ մոտ եղել, ու այդ ընթացքում արված բոլոր ծախսերի մասին մենք կզեկուցենք,- մեջբերում է հանգուցյալ երգչուհու հորը Starhit–ը,- Մենք ոչ մի ավելորդ գումար չենք վերցրել: Իսկ մնացած գումարը Դմիտրին էր տնօրինում: Նա պետք է ներկայացնի Ժաննայի բուժման կտրոնները. 170 հազար եվրո ՝ Գերմանիայի կլինիկային, 104 հազար դոլար՝ Նյու Յորքի, 180 հազար դոլար՝ Լոս Անջելեսի:
Շոումեն Դմիտրի Շեպելեւն էլ իր հերթին լրագրողներին հայտնել էր, որ ոչ մի առնչություն չունի այն գումարների հետ, որոնք բարեգործական հիմնադրամը հավաքել էր Ժաննա Ֆրիսկեի համար: «Дни»-ն գրել էր, որ շոումենը հայտնել է, իբրեւ բոլոր գողացված գումարները հանգուցյալ աստղի ծնողների մոտ են:
«Բուժման ծախսերի վերաբերյալ ես իմ ունեցած բոլոր փաստաթղթերն ու կտրոնները սեպտեմբերին փոխանցել եմ հիմնադրամին: Մնացած գումարների ճակատագիրը դեռ պարզել է պետք, քանի որ հաշիվը գտնվում էր Ժաննայի ծնողների տնօրինության տակ»-հայտնել է հեռուստավարողը:

Հիշեցնենք, որ խոսքը խոշոր գումարի մասին է, որը մնացել էր երգչուհու հաշվին նրա մահվանից հետո: «Ժաննայի մահվան պահին նրա հաշվին դեռ մոտավորապես 21 մլն ռուբլի կար»,- ասված է «Ռուսֆոնդի» իրավաբանական ծառայության հայտարարության մեջ: