Էրիկը, Սոնա Ռուբենյանը, Սարոն եւ այլք շնորհավորեցին սիրո տոնը Սիրահարների այգում (ֆոտոռեպորտաժ)

19:25   23 հունվարի, 2016

Սերը զգացմունք է, որը տարիք չի ճանաչում: Ասվածն այսօր եւս մեկ անգամ ապացուցվեց Սիրահարների այգում, որտեղ թե երիտասարդները, թե երեխաներն ու թե տարեցները հավաքվել էին տոնելու սիրո եւ երիտասարդության բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Հավաքվածներին իրենց ելույթներով սեր եւ երջանկություն մաղթեցին երգիչներ Արսեն Գրիգորյանը, Ռուբեն Սասունցին, Էրիկը, Սարոն, Սոնա Ռուբենյանը,  Աննա Խաչատրյանը եւ այլք: Նրանց հետ պարում եւ ուրախանում էին բոլորը:

Ինչպես նկատեց հանդիսավար Արտավազդ Ամիրյանը` այսօր պետք է հիշել եւ շնորհավորել նաեւ մեր երիտասարդ եւ քաջ զինվորներին, որոնք սահմանին կանգնած հսկում են, որպեսզի հայերն ապրեն ապահով եւ սիրով լի:

Սիրահարների այգում տիրող մթնոլորտը ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժի տեսքով:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE