11:12 24 հունվարի, 2016Հայտնի երգչուհի Մայլի Սայրուսը, որը մշտապես ներկայանում է սկանդալային կերպարներով, նոր լուսանկար է հրապարակել Instagram–ի իր էջում: Լուսանկարում Մայլին ցուցադրում է իր հետույքը:

«Մայլի Սայրուսյան»,- ստորագրել է 23-ամյա երգչուհին՝ ծաղրելով ամերիկյան ռեալիթի շոուի աստղեր, հայուհիներ Քարդաշյաններին, հատկապես Քլոեին:
Նշենք, որ Սայրուսը փոփոխել է Քլոեի՝ Complex ամսագրի համար արված ֆոտոշարքի լուսանկարը:

Հիշեցնենք, որ Մայլի Սայրուսը վերջերս նորից նշանվել է դերասան Լիամ Հեմսվորթի հետ:
Հեմսվորթն առաջին անգամ Սայրուսին առաջարկություն էր արել 2012 թ.: 2013 թ. վերջին զույգը բաժանվել էր: Անցած շաբաթ երգչուհուն տեսել էին մատանիով, որը դերասանն էր նվիրել նրան նշանդրեքի կապակցությամբ:
