Երեք սխալ, որոնց պատճառով կինը կորցնում է իր սեքսուալությունը

20:12   1 փետրվարի, 2016

1.Կանայք ուշադրություն են դարձնում մանրուքներին, իսկ տղամարդիկ՝ ուրվագծերին

Տղամարդն իր էությամբ որսորդ է: Դրա համար էլ տղամարդու եւ կնոջ տեսողական ընկալումները սկզբունքայնորեն տարբեր են: Նա ավելի հեռուն է տեսնում ու գնահատում է հիմնականում օբյեկտի ուրվագծերը: Նա պետք է մարալին հեռվից տեսնի, որպեսզի մոտենա ու բռնի նրան: Դրա համար էլ այն ամենը, ինչ նա տեսնում ու գնահատում է առաջին հայացքից՝ քո ուրվագծերն են: Հենց մարմնի, մազերի ուրվագծերը, ոտքերի երկարությունն ու գայթակղիչ բարեմասնություններն են նրան գրավում սկզբից եւեթ: Ուրվագծերը, այլ ոչ թե մանրամասները: Ինքդ քեզ նայիր 2-3 մետր հեռավորությունից: Եթե դու այդ հեռավորությունից գեղեցիկ ես, ուրեմն գեղեցիկ կլինես նաեւ տղամարդու համար: Եթե ոչ՝ ուրեմն աշխատիր ինքդ քեզ վրա:

Ոչ մի նկարազարդ եղունգ, որոնց վրա կինը երեք ժամ է վատնել գեղեցկության սրահում, չի ավելացնի նրան շրջապատող տղամարդկանց քանակը: Բայց փոխարենը եղունգներին ուշադրություն կդարձնեն կանայք: Նրանք հոգոցներ կքաշեն՝ քո եղունգներին նայելով: Այս առումով կանանց գովասանքները միանգամայն անկեղծ են: Չէ ՞ որ նրանք բնությունից են այդպես ստեղծված, որ պետք է յուրաքանչյուր հատապտղի կամ սնկի վրա ուսումնասիրեն բոլոր դետալները, որ հանկարծ թունավոր կամ անորակ չլինի: Կանայք ուշադրություն չեն դարձնում կազմվածքի ու ուրվագծերի վրա: Նրանք հիանում են նոր շարֆով, շրթներկի գույնով, եղունգի լաքով:

Բայց պարադոքսն այն է, որ տղամարդիկ այդ ամենին գրեթե ուշադրությոն չեն դարձնում: Տղամարդու ուշադրությունը գրավելու համար բավական է հղկել ուրվագիծը: Դրա համար պարտադիր չէ միայն ընդգրկող զգեստներ հագնել: Անպաճույճ շապիկով ու ջինսերով կինը նույնպես կարող է հիասքանչ լինել, եթե նրա մարմնի ուրվագիծը գեղեցիկ է:

2. Տղամարդը ուշադրություն է դարձնում շարժումներին

Երկրորդ հանգամանքը, որը կանայք հաշվի չեն առնում, այն է, որ տղամարդը գնահատում է պոտենցիալ զոհի շարժումները: Մենք՝ կանայք, գնահատում ենք օբյեկտը միայն ստատիկ վիճակում: Չէ՞ որ սունկը կամ հատապտուղը չեն վազում: Իսկ տղամարդիկ այն գնահատում են շարժման մեջ: Դժվար թե թույլ ու խոշորամարմին կենդանին լավ որս համարվի: Դրա համար էլ միշտ պետք է ուշադրություն դարձնեք ձեր շարժումների էներգետիկային: Այն կինը, որը հազիվ է քայլում կրունկների վրա, հազիվ է շարժվում անհարմար կիսաշրջազգեստով բոլորովին սեքսուալ չէ տղամարդու համար՝ չնայած ընկերուհիների համար նա կարող է պարզապես գեղեցկուհի լինել:

Եզրակացությունը մեկն է: Ուզո՞ւմ ես դուր գալ տղամարդկանց, ոչ միայն արտաքին տեսքդ կատարելագործիր, այլեւ կեցվածքդ, քայլվածքդ ու շարժումներդ:

3. Տղամարդկանց մեծ մասը նորաձեւությունից ոչինչ չի հասկանում

Վերջին սխալը, որն անում են կանայք՝ նորաձեւությանը չափից շատ հետեւելն է: Պետք չէ դա կանացի հիմարություն համարել: Պարզապես կանայց բնազդաբար ձգտում են կատարելության: Եթե այսօր հարեւանուհին համեղ խնձոր է գտել, կերել ու չի մահացել ուրեմն պետք է ուշադիր զննել դրանք ու նույն ձեւի խնձոր փնտրել: Խնդիրը զննելն ու գտնելն է: Որոնելու ու գտնելու բավականությունը բնորոշ է մարդկությանը: Դրա համար էլ մենք սիրում ենք նորաձեւությունը: Դրա համար էլ պաշտում ենք գնումներ կատարելը: Բայց դա մենք՝ կանայք: Իսկ տղամարդկանց որսորդական աշխարհում ոչինչ չի փոխվել: Նապաստակի վրա ինչ զանգակ էլ կախես՝ նա նույն շլդիկը կմնա:

Տղամարդկանց մեծամասնությունը նորաձեւությունից ոչինչ չի հասկանում: Տղամարդու համար միեւնույն է քո կիսաշրջազգեստը նոր հավաքածուից է, թե հին: Եթե փողդ չի բավականացում, բրենդների վրա ավելորդ փողեր մի վատնիր:

Աղբյուրը՝ Klubber



© NEWS.am STYLE