Անջելինա Ջոլիի, Բեյոնսեի, Գվինեթ Փելթրոուի եւ Քեթի Փերիի արտասովոր դիետաները

19:18   25 հունվարի, 2016

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տարօրինակ, արդյունավետ, տնտեսող ու այլ արտասովոր աստղային դիետաներ:

Անջելինա Ջոլին ու հատիկավորները

Անջելինա Ջոլին նախընտրում է հում մթերքները՝ ընկուզեղեն, սերմեր, չրեր, աճեցրած հատիկներ, կանաչի ու նաեւ խոտաբույսեր ու համեմունքներ: Դերասանուհին ուտում է նաեւ մրգեր ու բանջարեղեն: Նախաճաշին Էնջին ընտրում է կոկոսի յուղ ու մի բուռ վարսակի փաթիլներ: Նշենք, որ նման սննդակարգը հավասարակշռված անվանելը դժվար է:

Բեյոնսեն ու 22 օր տեւող բուսակերությունը

Փոփ դիվա Բեյոնսեն ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար պարբերաբար բուսակեր է դառնում: 2013թ. վերջին թագուհի Բին 22 օրով հրաժարվեց մսից ու կենդանական ծագման մթերքներից:

«Բնությունն ինձ ամենեւին էլ նիհար կազմվածք չի պարգեւել: Ես ունեմ ճոխ կազմվածք ու դեռ պատանեկության տարիներից պայքարում եմ ավելորդ քաշի դեմ»,- պատմել է աստղը հարցազրույցներից մեկում:

Դիետայի երկարատեւությունը բացատրվում է նրանով, որ 21 օրվա ընթացքում մարդը կարող է սովորել նման սննդին: Սակայն Բեյոնսեն բուսակերությանը չի սովորել ու դիետայից հետո նա վերադարձել է իր սովորական սննդակարգին:

Չնայած երգչուհու բուսակերային սննդաակարգը նույնպես շատ բազմազան էր՝ հումուս, կինոա, սեւ շոկոլադ, բրինձ, թարմ քամած հյութեր, արախիսի յուղ, բանջարեղենով պաստա ու շատ այլ կերակրատեսակներ:

Գվինեթ Փելթրոուն ու նրա «Բառացություն» դիետան

Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն իր սլացիկ կազմվածքը պահպանում է սննդակարգից գլյուտենը, կաթնամթերքը, կարմիր միսը, սոյան, կոֆեինը, ոգելիցը ու շաքարը բացառելու շնորհիվ: Դիետան բացառում է այն մթերքները, որոնք գրգռում են աղիների պատերը:

Դերասանուհին նշում է մի ամբողջ ցանկ սննդամթերք, որոնք թույլատրելի են «Բացառություն» դիետայի ժամանակ: Նա վստահեցնում է, որ իր հազվագյուտ սննդակարգի շնորհիվ ստամոքսը բեռնաթափվում է, կարողանում է հանգստանալ , իսկ մարմինդ ազատվում է ավելորդ կիլոգրամներից:

Քեթի Փերին ու սնկային դիետան

Նիհարելու համար Քեթի Փերին երկու շաբաթ շարունակ սնվել է սնկերից պատրաստված կերակրատեսակներով: Այդ մթերքում քիչ կալորիաներ կան, շատ սպիտակուց ու գրեթե չկա ճարպ: Ճիշտ է, երկու շաբաթ միայն սնկերով սնվելը շատ ձանձրալի է, բայց ինչեր ասես, որ չես անի հանուն սլացիկ կազմվածքի:

Աղբյուրը՝  Spletnik



© NEWS.am STYLE