Տղամարդկանց նորաձևության շաբաթ Փարիզում. Balmain-ի աշուն-ձմեռ 2016-2017 ցուցադրությունը՝ Քանյե Ուեսթի երգերի սիմֆոնիկ նվագակցության ներքո

10:05   25 հունվարի, 2016

Հանգստյան օրերին Ֆրանսիայի մայրաքաղաքում տղամարդկանց նորաձեւության շաբաթվա շրջանակում (իսկ Բարձր նորաձեւության շաբաթը, որին կմասնակցեն աշխարհի լավագույն haute couture ներկայացուցիչները, այսօր է մեկնարկում) տեղի է ունեցել Balmain նորաձեւության տան աշուն-ձմեռ 2016-2017թթ հավաքածուի ցուցադրությունը: 

Ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Օլիվյե Ռուսթենը Նորաձեւության շաբաթվա շրջանակում հանրությանը ներկայացրել է տղամարդկանց համար իր նոր հավաքածուն, որտեղ սակայն կային նաեւ կանացի հագուստներ:

Տղամարդկանցից բացի Քանյե Ուեսթի All of the Lights, Lost in the World եւ Love Lockdown երգերի ներքո (որոնք հնչում էին սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ) քայլեցին նաեւ Ալեսանդրա Ամբրոսիոն, Իզաբելի Ֆոնտանան եւ այլ պահանջված մոդելներ:

"All of the Lights," "Lost in the World" and "Love Lockdown" were used during the #Balmain Homme Fall/Winter 2016 fashion show in Paris. January 23. (Full video at teamkanyedaily.tumblr.com)

A video posted by TeamKanyeDaily (@teamkanyedaily) on

Ռուսթենի շոուն հանդիսատեսին հիշեցրեց այն ժամանակների մասին, երբ քաղաքների փողոցներում շրջում էին կազակ սպաները:

«Ես ուզում էի ցույց տալ Փարիզի անցյալը ու այն, որ նրա մասին հիմա էլ են հիշում: Եվ հաստատ ապագայում էլ չեն մոռանա: Փարիզը ինձ համար միշտ էլ եղել է միջազգային քաղաք: Ինձ դուր է գալիս, որ այստեղ միաձուլված են մեծ քանակության մշակույթներ. դա գրավիչ է»,- իր նոր հավաքածուի մասին պատմել է դիզայները:

Նյութը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty-ի



© NEWS.am STYLE