Մարկ Ցուկերբերգի 2 ամսական դուստրը՝ լողավազանում

13:13   25 հունվարի, 2016

2015թ. դեկտեմբերի 2-ին Մարկ Ցուկերբերգն ու նրա կինը՝ Փրիսցիլա Չանը, դուստր են ունեցել: Մաքսը ընտանիքում առաջին երեխան է:

Facebook-ի հիմնադիրը շարունակում է իր բաժանորդներին ներկայացնել դստեր՝ Մաքսի լուսանկարները: Այս անգամ 31-ամյա ծրագրավորողը հրապարակել է 2 ամսական դստեր լողավազանում արված լուսանկարը:

Լուսանկարում Մարկը հոգատար ձեւով պահում է դստերը: Փոքրիկ Մաքսը պահպանում է դեմքի անվրդով արտահայտությունը ու կարծես ամենեւին չի վախենում ջրից:

«Մաքսը առաջին անգամ է լողում: Նրան դուր է գալիս»,- ստորագրել է լուսանկարը Ցուկերբերգը:



© NEWS.am STYLE