Ռիհաննա. «Քանյե Ուեսթը չի լինի իմ նոր ալբոմի պրոդյուսերը»

17:15   25 հունվարի, 2016

Ռիհաննան պատմել է իր նոր ութերորդ ստուդիայական ալբոմի՝ ANTi-ի մասին:

27-ամյա հանրահայտ երգչուհին որոշել է պատասխանել այն լուրերին, որ Քանյե Ուեսթն իր ալբոմի պրոդյուսերն է լինելու:

Քանյեն Ռիհաննայի նոր ալբոմի FourFiveSeconds եւ B**ch Better Have My Money երգերի պրոդյուսերն է, ինչն էլ հենց լուրերի տեղիք են տվել այն մասին, որ ռեփ երգիչը դառնալու է երգչուհու ամբողջ ալբոմի պրոդյուսերը:

Իր Twitter–ում Ռիհանան գրել էր.

«Քանյեն չի աշխատում իմ ալբոմի վրա, մեզանից յուրաքանչյուրը հիմա իր սեփական նախագիծն ունի»:

Նշենք, որ Ռիհաննա փետրվարի 26-ին կսկսի իր Anti World Tour համաշխարհային շրջգայությունը, ալբոմի թողարկումը նույնպես ծրագրված է փետրվարի վերջին:



© NEWS.am STYLE