Եվրատեսիլ 2016. Հայաստանը կներկայանա առաջին կիսաեզրափակիչում

15:15   25 հունվարի, 2016

Րոպեներ առաջ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացել է Եվրատեսիլ 2016-ի մրցույթի վիճակահանությունը, համաձայն որի հայտնի է դարձել, թե որ երկրներն են ելույթ ունենալու առաջին եւ երկրորդ կիսաեզրափակիչներում:

Ըստ վիճակահանության արդյունքների՝ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը կերգի առաջին կիսաեզրափակիչում՝ պայքարելով Խորվաթիայի, Ֆինլանդիայի, Մոլդովայի, Հունաստանի, Հունգարիայի, Ռուսաստանի, Նիդեռլանդների, Սան Մարինոյի, Ադրբեջանի, Կիպրոսի, Մալթայի, Բոսնիա եւ Հերցոգովինայի, Էստոնիայի, Չեխիայի, Մոնտենեգրոյի, Իսլանդիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի եւ Իսպանիայի ներկայացուցիչների հետ: Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 10-ին: 

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 12-ին, որի ընթացքում ելույթ կունենան Լատվիան, Բելառուսը, Իռլանդիան, Շվեյցարիան, Մակեդոնիան, Ավստրալիան, Լիտվան, Լեհաստանը, Իսրայելը, Սերբիան, Ալբանիան, Բուլղարիան, Դանիան, Վրաստանը, Ռումինիան, Սլովենիան, Նորվեգիան, Ուկրաինան, Բելգիան, Գերմանիան, Իտալիան եւ Մեծ Բրիտանիան:  

 

Աղբյուրը՝ eurovision.tv



© NEWS.am STYLE