Քանյե Ուեսթն ավարտել է «բոլոր ժամանակների լավագույն ալբոմը»

18:15   25 հունվարի, 2016

Դե ինչ, երաժշտական աշխարհը սպասման մեջ է: Քանյե Ուեսթն իր Twitter–ում հայտնել է, որ իր Swish ալբոմի աշխատանքն ավարտված է:

Ամերիկյան ռեփ երգչի անոնսը բավականին բարձրագոչ էր.

«Այնքան ուրախ եմ, որ ավարտել եմ բոլոր ժամանակների լավագույն ալբոմը»,- հայտնել էր Ուեսթը իր միկրոբլոգում:

Բացի դրանից Քանյեն տեղադրել էր ձայնասկավառակի երգացանկը: Այսպիսով, ձայնասկավառակում ընդգրկված են ավելի վաղ թողարկված No Parties in L.A. եւ Real Friends սինգլները, նաեւ Waves, High Lights, 30 Hours, Fade (feat. Ty Dolla $ign & Post Malone) եւ Wolves (feat. Sia & Vic Mensa) երգերը:

 



© NEWS.am STYLE