Ինչպես ինքնուրույն ոչ եզրահատ մատնահարդարում անել

20:12   2 փետրվարի, 2016

Ոչ եզրահատ (եվրոպական) մատնահարդարում անելը բավականին հեշտ է, բացի դրանից դրանով եւ փող կտնտեսեք, եւ օգուտ կտաք ձեր ձեռքերին: Այսօր կպատմենք այն, ինչի մասին մատնահարդարման մասնագետներից շատերը լռում են՝ ինչպես չվնասել կուտիկուլաները եւ միեւնույն ժամանակ կատարյալ խնամված վիճակում պահել մատները:

1. Սովորական մատնահարդարում արեք

Նախ ստիպված կլինեք վարվել ինչպես միշտ, ընդ որում՝ ցանկալի է գնալ հենց ստուգված մասնագետի մոտ (այսուհետ դուք արդեն հաճախ հանդիպելու կարիք չեք ունենա) ու եզրահատ մատնահարդարում անել: Իսկ հետո ամեն ինչ միայն ձեզնից է կախված:

2. Կուտիկուլան հեռացրու ցնցուղ ընդունելուց հետո

Եզրահատ մատնահարդարում անելուց հետո հաջորդ օրը սկսեք խնամել ձեր եղունգները: Լողանալուց անմիջապես հետո, երբ մաշկը դեռ փափուկ է, փայտիկով հետ տարեք կուտիկուլան: Դա պետք է անել նույնիսկ այն դեպքում, եթե այն բոլորովին աննկատ է՝ այդ ձեւով դուք կխանգարեք կուտիկուլայի աճին: Բայց երբ այն այդուհանդերձ հայտնվի (ավաղ դա տեղի կունենա), հեռացրեք ոչ թե գործիքով, այլ մաքրող շարժումներով՝ նույնն արեք նաեւ եղունգի կողքի մասերի հետ: Պրոցեդուրան պետք է կրկնել օրական մեկ անգամ:

3. Օգտագործեք յուղ

Մոտակա ժամանակներս ձեր լավագույն ընկերը պետք է դառնա կուտիկուլայի համար յուղը՝ օրական մի քանի անգամ մերսող շարժումներով քսեք այն ձեր մատներին: Դա ոչ միայն փափկացնում է նույնիսկ ամենապինդ կուտիկուլան, այլեւ լավացնում արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ եղունգներն ավելի արագ կաճեն:

4. Եղունգների համար խառտոց գնիր

Կոշտ սղոցիկը պետք է քեզ կողքի «գլանիկների» համար, որպեսզի կոշտ մաշկ չգոյանան: Օգտվեք դրանից, երբ ձեռքերը չոր են, մշակեք յուրաքանչյուր մատը, ձգտելով չդիպչել եղունգին: Եվ կտեսնեք, որ շուտով ավելորդ մաշկն առհասարակ կտրելու կարիք չի լինի՝ դուք ամեն ինչ կհեռացնեք սղոցիկի օգնությամբ մինչեւ դրա աճելը: Բացի դրանից այս հասարակ միջոցը օգնում է խուսափել քեցերի գոյացումից:

5. Կոմբինացված մատնահարդարում արեք

Մեկ երկու շաբաթվա ընթացքում դուք պարբերաբար կկրկնեք մեր նշած չորս քայլերը: Բնականաբար կուտիկուլան նկատելիորեն ավելի մեղմ ու բարակ կդառնա, բայց այն կշարունակի աճել: Գնացեք սրահ՝ կոմբինացված մատնահարդարման՝ այսինքն վարպետը պետք է կտրի ոչ թե ամբողջ կուտիկուլան, այլ ընդամենը այն մանր մասերը, որոնք այդուհանդերձ աճել են:

Հետո պետք է կրկնեք բոլոր պրոցեդուրաները (կարեւորը՝ չմոռանաք ամեն օր կուտիկուլան հեռացնել փայտիկով) եւ արդեն մեկ ամսից եզրահատ մատնահարդարում անելու ոչ մի անհրաժեշտություն չի լինի: Ընդ որում՝ ձեռքերը միշտ խնամված ու կոկիկ տեսք կունենան, նույնիսկ եթե դուք չհասցնեք դրանց մի քանի ժամ հատկացնել: Որպես կանոն, այս խորհուրդներին հետեւող աղջիկները հետո պարզապես ամիսը 1-2 անգամ են սրահ հաճախում:

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE