21:07 25 հունվարի, 2016Երգչուհի Լիլուն խորհրդավոր լուսանկար է հրապարակել Facebook–յան իր էջում՝ մեկնաբանության մեջ գրելով ոչ պակաս խորհրդավոր խոսքեր.

«Իմ հավատարիմ երկրպագուներ, իմ աշխատանքը սիրող ու գնահատող մարդիկ... գիտեք՝ինչքան կարևոր է ինձ համար Ձեր սերն ու գնահատականը առանց որի ես պարզապես չէի լինի։ Բայց որքան էլ մենք նվիրվենք մեր աշխատանքին՝ գալիս է ի վերջո այն պահը, երբ ընտանիք կազմելը դառնում է առաջնային կարևորություն։ Ես երջանիկ եմ, ու վերջապես կարող եմ ասել՝ «Հանդիպել է սիրտս, հանդիպել է, նա իր կեսին գտել է...»։ Բոլոր միայնակ սրտերին մաղթում եմ զգալ ամուսնական երջանկությունը։ Սիրեք և երջանիկ եղեք»,- նշել է երգչուհին: