Dolce & Gabbana-ի 9 հազար դոլարանոց ոսկե ականաջակալներով Ռիհաննա. Իմ նոր ալբոմը պատրաստ է

13:32   26 հունվարի, 2016

Ռիհաննան վերջապես ավարտել է իր ութերորդ ANTI ալբոմի ձայնագրությունը: Իր Twitter-ում 27-ամյա հանրահայտ երգչուհին մի լուսանկար է հրապարակել, որտեղ նա Dolce & Gabbana-ի 9 հազար դոլարանոց ոսկե ականաջակալներով է:

«Լսում եմ Anti» - լուսանկարը ստորագրել է երգչուհին:

Ի դեպ, Ռիհաննան երեկ որոշել էր հերքել այն լուրերը, իբրեւ Քանյե Ուեսթն իր ալբոմի պրոդյուսերն է: Քանյեն Ռիհաննայի նոր ալբոմից FourFiveSeconds եւ B**ch Better Have My Money երգերի պրոդյուսերն է, ինչն էլ հենց լուրերի տեղիք էր տվել այն մասին, որ ռեփ երգիչը երգչուհու ամբողջ ալբոմի պրոդյուսերն է լինելու:  

Նշենք, որ Ռիհաննան փետրվարի 26-ին կսկսի իր Anti World Tour համաշխարհային շրջագայությունը:



© NEWS.am STYLE