Բարձր նորաձեւության շաբաթը Փարիզում. Giambattista Valli գարուն-ամառ 2016 հավաքածուն

15:41   26 հունվարի, 2016

Ինչպես ձեզ արդեն հայտնի է, Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկնարկել է Բարձր նորաձեւության շաբաթը: Եվ եթե մենք երեկ ուշադրություն ենք դարձրել Versace-ի ցուցադրությանը, ապա այսօր ուսումնասիրելով ուշ երեկոյան ցուցադրությունները՝ մենք որոշել ենք ձեզ ներկայացնել Giambattista Valli նորաձեւության տան շքեղ ցուցադրության լուսանկարները:

Giambattista Valli –ի 2016 գարուն-ամառ հավաքածուն ներկայացված էր բացառապես ծաղկային գեղագիտության ոճով:

Տպավորություն է ստեղծվում, որ պոդիումով ոչ թե մոդելներ են քայլում, այլ ծաղիկներ:

Դիզայները A -ուրվագծով փոքրիկ տիկնիկային զգեստները համադրել էր վիկտորիանական օձիքների, գոգնոցի իջած կապեր նմանակող թեւքերի հետ:

 

 

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE