40-ամյա Դեւիդ Բեքհեմը մերկացել է իր օծանելիքի գովազդի համար

16:07   26 հունվարի, 2016

40-ամյա Դեւիդ Բեքհեմը մերկացել է իր օծանելիքի գովազդի համար, որը ստացել է Beyond անվանումը:

Ինչ վերաբերում է Բեքհեմի նոր օծանելիքին, ապա Դեւիդը շատ ուրախ է, որ ստեղծել է այն:

«Անհավանական երեւույթներ են կատարվում, երբ դուք ինչ-որ մեծ բանի մասին եք երազում: Սա այն է, ինչին ես միշտ հավատացել եմ: Coty ապրանքանիշի հետ իմ համագործակցությունը սկսվել է ավելի քան 10 տարի առաջ, ու ես հավատում եմ մեր հաջողությանը: David Beckham Beyond օծանելիքը մեր համատեղ աշխատանքի նոր մակարդակն է, ու ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ են մարդիկ գնահատելու այս նոր բույրը»,- մեջբերում է Դեւիդի խոսքը Just Jared-ը:

 



© NEWS.am STYLE