Դեմքի կեսը դիմահարդարած աղջիկը քննադատությունների ալիք է բարձրացրել համացանցում

18:43   26 հունվարի, 2016

Սոցիալական ցանցերում կարող են տարբեր կարծիքներ հնչել այս կամ այն նյութի մեկնաբանություններում, սակայն երբեմն օգտատերերը շատ դաժան են արտահայտվում:

19-ամյա բրիտանուհի Մեյսի Բիչը քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել համացանցում՝ հրապարակելով իր լուսանկարները, որտեղ նրա դեմքի միայն մի կեսն է դիմահարդարած: Աղջիկը պարզապես ցանկացել է ցուցադրել, թե ինչ մեծ փոփոխոխություններ կարելի է անել կոսմետիկ միջոցների շնորհիվ եւ ինչ արդյունք ստանալ:

Լուսանկարները կարճ ժամանակահատվածում դիտել են ավելի քան երկու միլիոն օգտատեր եւ այնքան լայն տարածում գտել, որ Մեյսիին անդրադարձել եւ նրա լուսանկարներից մեկը իր էջում է տեղադրել Քիմ Քարդաշյանի դիմահարդար Մարիո Դեդիվանովիչը:

Սակայն  դրական մեկնաբանություններից բացի, աղջիկը բազմաթիվ վատ խոսքերի եւ քննադատության է արաժանացել: Շատ օգտատերեր նրան տգեղ, սարսափելի, զզվելի են անվանել, իսկ տեսնելով նրա դեմքի չշպարված հատվածքը՝ գրել, որ հավանաբար Մեյսին քաղցկեղ ունի: Նրան քննադատել են հոնքեր նկարելու համար՝ չնայած աղջիկը 12 տարեկանից ներկում է դրանք, քանի որ շատ բաց երանգ ունեն:

Աղջիկը ցնցված է իր հասցեին հնչած մեկնաբանություններից, սակայն չի ընկճվում, քանի որ իսկապես սիրում է գեղեցիկ շպարվել:

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE