Ճիշտ կին լինելու կանոնները

22:07   3 փետրվարի, 2016

Ճիշտ կին լինելու առաջին կանոնը. Նա պետք է սոցիալական տեսակետից հետաքրքիր լինի

Միայն այդ դեպքում նա կարող է հետաքրքիր լինել ինքն իր համար, զարգանալ այդ ուղղությամբ ու չլինել զոհի դերում: Դրա համար էլ բոլոր նրանց, ովքեր ուզում են ամուսնանալ զուտ կյանքը դասավորելու կամ էլ ուրիշի հաշվին ապրելու համար, ուզում ենք հայտնել, որ դա երկար չի տեւի: Զոհի կամ էլ տզրուկի դերը ստանձնած կինը շատ արագ դառնում է անհետաքրքիր՝ անկախ նրանից, թե ինչ տեսք կամ բարեմասնություններ նա ունի: Քանի որ այդ դեպքում նրա դերակատարումը ի վերջո սահմանափակվում է «մոր» ու «սպասուհու» դերերով: Դրան գումարվում է նաեւ կանացի չբավարարվածությունն, ու ամեն ինչ սկսում է փլուզվել: Նա ինքը, ընտանիքը, նրա կողքին գտնվող տղամարդը ու նրա բիզնեսը կամ աշխատանքը: Կնոջ գեղեցկությունը նրա էներգիայի մեջ է: Նրա մեջ, թե ինչով է նա այս աշխարհն ու մյուսներին ձեւափոխում իր ներկայությամբ, իր մասնակցությամբ: Տզրուկներն ապրում են ճահճի մեջ, հետեւաբար նման կնոջ էներգիան նույնպես լճացած ու փչացած կլինի: Կինը պետք է այն թարմ օդը լինի, որի շնորհիվ հնարավոր է առողջանալ, ապաքինվել ու վերականգնվել:

 

Երկրորդ կանոն. Կինն ինքն է պատասխանատվություն ստանձնում իր կյանքի ճիշտ ուղու եւ ճիշտ որոշման համար

Նա պետք է կարողանա պատասխանատու լինել սեփական աճի ու զարգացման համար: Կանացի երջանկությունը հնարավոր է ապահովել  միայն հաղթահարելով կանացի էության բացասական կողմերը: Յուրաքանչյուր կին հստակ զգում է իր ներքին պառակտումը: Կինը չի ուզում ինքն իրեն մինչեւ վերջ ճանաչել, վախենալով նրանից, ինչը թաքնված է իր հոգում: Կինն ունակ է ընկալել միայն ինքն իր այն փոքրիկ մասնիկը, որը բանաստեղծները ու փիլիսոփաները գովերգում են որպես զարմանալի ու աստվածային : Սակայն այդ գովերգվող իրականությունն ամենեւին էլ ունակ չէ փոխել  կնոջ դաժան ճակատագիրը՝  կտրված լինել իր ներքին միջուկից, ինչն էլ հենց վախ է ծնում: Կնոջ կյանքը լի է դաժան հակասություններով: Պարզապես անհավանական է, թե ինչպես է նրա հոգում հրեշտակը կարողանում հանգիստ գոյակցել սատանաի հետ: Կինն ապրում է մի աշխարհում, որտեղ կանոններ դեռ չեն սահմանել: Եվ նա ինքը պետք է գտնի ճիշտ ուղին, ճիշտ որոշումը:

Կանոն երրորդ. Կինը պետք է ինքն իրեն սիրի այնպիսին, ինչպիսին կա

Չհավակնի, որ որեւէ մեկը պետք է իրեն ավելի շատ սիրի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան է նա սիրում ինքն իրեն: Եվ դրանից է կախված՝ արդյոք նա կկարողանա հասկանալ, թե ինչպես է պետք սիրել մեկ ուրիշին: Կինը կարող է ուրիշին սիրել միայն այն բանից հետո, երբ կսովորի ինքն իրեն սիրել

Աղբյուրը՝  Creu



© NEWS.am STYLE