Բլեք Չայնային ու Ռոբ Քարդաշյանին «բռնացրել են» մարզադահլիճում

11:29   27 հունվարի, 2016

Հեյ, հեեյ... Կարծես Ռոբ Քարդաշյանի ու Բլեք Չայնայի սիրային կապը ոչ թե հերթական «փուչիկն» էր, այլ  իրականություն: Եվ մինչ Ռոբի քույրերը՝ Քիմը, Քորթնին, Քլոեն, Քենդալն ու Քայլին բարկությունից շառագունել են, Ռոբն ու Չայնան լուսանկարվում են մարզադահլիճում:

Ի դեպ նշենք, որ մարզադահլիճը հիմա Ռոբին օդի պես անհրաժեշտ է, քանի որ 28-ամյա տղան տառապում է ճարպակալումից: Չնայած քույրերի մշտական հորդորներին՝ Ռոբը երբեք չէր համաձայնում մարզասրահ գնալ ու առողջ կենսակերպով ապրել, բայց ըստ երեւույթին Բլեք Չայնային հաջողվել է համոզել տղային: Ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի:

Ինչպես գրում է TMZ,-ը, 27-ամյա Չայնան սոցցանցի իր էջերից մեկում մի տեսագություն է տեղադրել, որտեղ երեւում է, որ նա պարապում է մարզադահլիճում, իսկ մի անհայտ տղամարդ էլ նկարահանում է նրան: Հետո տեսագրության մեջ երեւում են աղջկա ոտքերը ու տղամարդու ոտքերը, որոնք հաստատ Ռոբինն են, քանի որ հստակ երեւում է, որ այդ տղամարդը Քարդաշյան-Ջեններ ընտանիքի համար պարտադիր Yeezys ապրանքանիշի կոշիկով է:



© NEWS.am STYLE