12:34 27 հունվարի, 2016Ռոբ Քարդաշյանի ու Բլեք Չայնայի սիրային կապն արեւմտյան լրատվամիջոցների լրահոսի ուշադրության կենտրոնում է: Երեկ հայտնված այդ լուրը, որը ավելի ուշ հաստատվեց, ասես ամպրոպ լիներ պարզ երկնքում: Ռոբը նույնիսկ կատակով ասել է, որ Չայնան հղի է իրենից, իսկ հետո զույգին բռնացրել են մարզադահլիճում (ինչն, ի դեպ, հիանալի է Ռոբի առողջության համար):

Բայց հիշեցնենք, որ Չայնան այն աղջիկն է, որին լքել էր ռեեփ երգիչ Tyga-ն (երաժիշտը նրա երեխայի՝ Քինգ Քահիրոյի հայրն է) ու հեռացել Քայլի Ջենների մոտ:
Ինքը Քայլի Ջենները, People-ի տեղեկություններով, պարզապես կատաղած է այս նորությունից:
«Քայլին կատաղած է: Նա բարկացած է Ռոբի վրա ու իրեն դավաճանված է զգում: Նա չի հասկանում, թե իր ընտանիքի անդամն ինչպես կարող էր թիկունքից նման հարված հասցնել»,- հայտնում է աղբյուրը: