Քանյե Ուեսթը նորից փոխել է իր ալբոմի անվանումը

13:05   27 հունվարի, 2016

Քանյեն մի քանի օր առաջ հայտնել էր, որ «բոլոր ժամանակների լավագույն ալբոմը» պատրաստ է: Դրանից ընդամենը մեկ օր անց 38-ամյա երաժիշտն իր Twitter–ում հայտարարել է, որ իր Swish ալբոմը Waves է վերանվանել (ալբոմի առաջին անվանումը So Help Me God էր):

Քանյեն նաեւ հավելել է տրեքլիսթով նկար ու հայտնել.«Սա ոչ թե տարվա լավագույն ալբոմն է, այլ կյանքի՛ լավագույն ալբոմը»:

Լուսանկարի վրա երեւում է մի թուղթ, որտեղ գրված է երգացանկը, նաեւ այն մարդկանց անունները, որոնք շրջապատում էին Քանյեին ալբոմի աշխատանքների ժամանակ:

Քայլի Ջենները թղթի վրա գրել է . «Քայլին եղել է այստեղ», իսկ Քիմը հավելել էր. «Քիմը երբեք չի հեռացել»: Երեւում են նաեւ A$AP Rocky, Swizz Beatz եւ The-Dream անունները:

Նշում են, որ Քանյեն ալբոմը կներկայացնի Նյու Յորքում՝ Բարձր նորաձեւության շաբաթվա ընթացքում՝ իր Yeezy Season 3 հավաքածուի ցուցադրության ժամանակ:

 



© NEWS.am STYLE