16:10 27 հունվարի, 2016Շակիրայի Waka Waka տեսահոլովակը (հիշո՞ւմ եք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում) Youtube-ում մեկ մլրդ դիտում է ունեցել: Հետաքրքիր է, որ կոլումբիացի երգչուհին միայն երրորդ լատինամիերիկյան արտիստն է, որին հաջողվել է նման արդյունքի հասնել:
Ավելի վաղ մեկ մլրդ դիտում ցուցանիշի էր հասել Բրունո Մարսը, որպես Uptown Funk տեսահոլովակում հրավիրված աստղ, ինչպես նաեւ Էնրիկե Իգլեսիասի Bailando հիթի էկրանացումը:
Ինքը՝ Շակիրան, ավելի վաղ հայտարարել էր, որ Waka Waka տեսահոլովակն ամբողջությամբ փոխել է իր կյանքը, քանի որ տեսահոլովակի նկարահանումների ժամանակ հանդիպել է ֆուտբոլիստ ժերար Պիկեին, որից նա երկու երեխա է ծննդաբերել: