Արդեն երկրորդ օրն է, եւ արդյունքն ակնհայտ է. Մարտ Բաբայանը դիետա է պահում

14:15   27 հունվարի, 2016

Ռուսաստանաբնակ հայ հայտնի երգիչ Մարտ Բաբայանը Instagram-ի էջում իր երկրպագուներին տեղեկացրել է, որ սկսել է դիետա պահել եւ մեկ ամիս հետեւելու է իր սննդակարգին.

«Խոսք եմ տվել, որ մեկ ամիս 18:00-ից հետո ոչինչ չեմ ուտելու, ինչպես նաեւ բացառելու եմ քաղցրավենիքը: Արդեն երկրորդ օրն է, եւ արդյունքն ակնհայտ է»,- գրել է Մարտը լուսանկարի մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի երգիչը  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երգիծաբան Եվգենի Պետրոսյանի հետ լուսանկար էր հրապարակել:

«Հայրենակիցների հաճելի հանդիպում: Առողջություն եմ մաղթում ձեզ, Եվգենի Վահանովիչ»,- գրել էր երգիչը:



© NEWS.am STYLE