Հանրահայտ պարֆյումերային ընկերությունը Բեյոնսեի ամուսնուց 20 մլն դոլար է պահանջում

12:05   28 հունվարի, 2016

Ջեյ Զին տհաճ պատմության մեջ է հայտնվել: Ինչպես տեղեկացնում է gossipcop.com–ը, Parlux Fragrances հայտնի պարֆյումերային ընկերությունը Բեյոնսեի ամուսնուց 20 մլն դոլար է պահնաջում: Ընկերության ներկայացուցիչները այդ պահանջը բացատրում են Ջեյ Զիի անվանական օծանելիքի՝ Gold Jay Z-ի գովազդարշավի ձախողումով: Երգիչը բոլորովին չի զբաղվում այդ օծանելիքի գովազդումով՝ չնայած նրան դրա համար արդեն 2 մլն դոլար են վճարել: Հիմա ընկերությունը պահանջում է վերադարձնել այդ փողը՝ 18 մլն դոլարի հետ միասին՝ հենց այդքան է ընկերությունը գնահատում նրա անգործության հետեւանքով իր կրած վնասը: 

Parlux Fragrances -ի ներկայացուցիչը հայտնել է, որ Ջեյ Զին չի պահպանում գրավոր համաձայնագրի պայմանները: Եվ այսպես աստղը չի մասնակցել իր օծանելիքի գովազդի համար նախատեսված կարեւոր միջոցառումներին, մասնավորապես՝ Good Morning America ծրագրին կամ Women's Wear Daily հարցազրույցին:

Գումարից բացի Parlux Fragrances-ը պահանջում է չեղարկել Ջեյ Զիի հետ պայմանագիրը ու նրանից վերցնել իր դուստր ընկերության՝ Perfumania Holdings Inc.-ի 300 000 բաժնետոմսերը:



© NEWS.am STYLE