Ռիհաննան անսպասելիորեն թողարկել է իր նոր «Anti» ալբոմը

11:27   28 հունվարի, 2016

Ռիհաննան մի քանի ժամ առաջ ներկայացրել է իր նոր «Anti» ալբոմը, որում ընդգրկված 13 երգերի պրոդյուսերներն են տարբեր հիթմեյքերներ՝ Timbaland-ից մինչեւ Hit-Boy:

Երգերի մեծ մասը Քուք Հարրելն է ձայնագրել:

Հետաքրքիր է, որ ավելի վաղ թողարկված սինգլները՝ FourFiveSeconds, Bitch Better Have My Money եւ American Oxygen, ձայնասկավառակում չեն ընդգրկվել:

Առաջին շաբաթվա ընթացքում Anti ալբոմը հնարավոր կլինի անվճար ներբեռնել բացառապես Jay Z – Tidal ծառայության միջոցով:

Երաժշտասերները Ռիհաննայի նոր ձայնասկավառակը կկարողանան լսել «ՎԿոնտակտե» ցանցում Apelzin էջում:

1. Consideration (feat. SZA)

2. James Joint

3. Kiss It Better

4. Work (feat. Drake)

5. Desperado

6. Woo

7. Needed Me

8. Yeah, I Said It

9. Same Ol’ Mistakes

10. Never Ending

11. Love on the Brain

12. Higher

13. Close to You

 



© NEWS.am STYLE