12:34 28 հունվարի, 2016Ուիզ Խալիֆայի ու Քանյե Ուեսթի հարաբերությունների պարզաբանումը Twitter-ում արդեն անվանում են ամենակոպիտը սոցցանցի գոյության ամբողջ պատմության ընթացքում: Եվ չնայած երկու ռեփ երգիչներն էլ արդեն ջնջել են իրենց «թվիթները», բայց սկանդալը հասցրել էր հասունանալ: Ուեսթին կատաղեցրել էր Ուիզի մեկնաբանությունը՝ իր ալբոմը Swish-ից Waves վերանվանելու կապակցությամբ: Ուիզը նաեւ գրել էր որ Քանյեն պետք է «ՔՔ վերցնի», ինչը Ուեսթն ընկալել էր որպես ակնարկ Քիմ Քարդաշյանի հասցեին, չնայած իրականում «ՔՔ»-ն «մարիխուանա» բառի հոմանիշն է:

Ուեսթն էլ իր հերթին նշել էր, որ Էմբեր Ռոուզի երեխան (Ուեսթի նախկին ընկերուհին, հետո՝ Ուիզի նախկին կինը) ոչ թե Ուիզի երեխան է, այլ իր:
Էմբեր Ռոուզը չի դիմացել ու նույնպես պատասխանել է իր Twitter–ում.
«Քանյե՛, դու հիվա՞նդ ես: Ես միտք չունեմ քեզ հետ քո կեղտոտ խաղերը խաղալ»:
«Ահա, հիմա դու արդեն ջնջում ես քո թվիթները, որովհետեւ Մայրի՞կն է եկել»: