Բարձր նորաձեւության շաբաթը Փարիզում. Valentino-ի գարուն-ամառ 2016 հավաքածուն

13:34   28 հունվարի, 2016

Ֆրանսիայի մայրաքաղաքում մեծ հանդիսավորությամբ շարունակվում է Բարձր նորաձեւության շաբաթը: Երեկվա փարիզյան ցուցադրություններից ուզում ենք առանձնացնել Valentino նորաձեւության տան գարուն-ամառ 2016 հավաքածուն:

Պոդիումի վրա իսկական միջնադարյան պարահանդես էր, որտեղ իրար էին միահյուսվել ալ կարմիրի, ոսկեգույնի ու կաթնագույնի երանգները:

Մոդելների ուսերին ծանր թավշյա պատմուճաններ էին՝ դիպակե քղանցքներով, որոնք ծածկված էին ոսկեգույն զարդանախշի «ժանյակով»:

 

Լուսանկարները՝ Getty-ի



© NEWS.am STYLE