Ռեփեր Tyga-ն հայտարարել է Քայլի Ջենների հետ ամուսնանալու ցանկության մասին

13:07   28 հունվարի, 2016

Ռեփեր Tyga-ն հայտարարել է Քայլի Ջենների հետ ամուսնանալու ցանկության մասին: Երգիչը Սքոթ Դիսիքի (Քորթնի Քարդաշյանի նախկին բոյֆրենդի) հետ միասին դարձել են Քլոե Քարդաշյանի Kocktails With Khloe շոուի հյուրերը:

Ռեփ երգչին միանգամից հարց են տվել Քայլի Ջենների հետ նրա հարաբերությունների մասին, ինչին Tyga-ն պատասխանել է «Ես կամուսնանայի նրա հետ: Այո, ի լուր բոլորի եմ ասում, որ ես նկատի ունեմ հենց այն, ինչ ասում եմ»:

Ի դեպ, Քլոեն երկուսին հարց էր տվել, թե Քարդաշյան երեք քույրերից որ մեկի հետ կամուսնանային, որին կսպանեին ու որի հետ կքնեին:

«Ես կամուսնանայի Քլոեի հետ, կքնեի Քիմի հետ, ու կսպանեի Քորթնիին»,- ծիծաղելով պատասխանել է ռեփ երգիչը:

«Ես կքնեի Քլոեի հետ, կսպաանեի Քիմին ու կամուսնանայի Քորթնիի հետ»,- իր հերթին պատասխանել է Սքոթը, որն ի դեպ, բացահայտ հավելել է .

«Գիտեք, շուրջս բոլորը միայն փողի մասին են խոսում ու թե ինչպես է պետք ավելի շատ փող վաստակել: Բոլորը կարծում են, թե ինձ մեքենաներ ու փողեր են հետաքրքրում: Ոչ, ես ուզում եմ միայն լավ հայր լինել»:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE