Պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ո՞ւր եք տղաներ»

14:57   28 հունվարի, 2016

Հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանը Facebook-յան իր էջում շնորհավորել է հայ զինվորներին՝ հրապարակելով իր նոր կատարումը: Երգչուհին երկրպագուներին է ներկայացրել Ռոբերտ Ամիրխանյանի եւ Արամայիս Սահակյանի հեղինակած «Ո՞ւր եք տղաներ» երգի իր տարբերակը:

«Մեր շնչով, ծիծաղով, խոսքով, թախիծով, հոգով, սրտով ու կյանքով ենք ՁԵԶ պարտք հայոց բանակի անմահ մարտիկներ… Տոնդ շնորհավոր մեր ժողովրդի հավաքական ուժ, մեր որդիներից կազմված անառիկ կառույց, հավերժ անսասան մեր բանա՛կ հայոց»,- գրել է երգչուհին:



© NEWS.am STYLE