Ի՞նչն է քեզ խանգարում շքեղ տեսք ունենալ

20:11   29 հունվարի, 2016

Անխնամ մազերը քեզ խանգարում են շքեղ տեսք ունենալ: Ի՞նչն է անթույլատրելի:

1. Ճյուղավորված ծայրեր

Մի կարծեք, թե ոչ ոք դա չի նկատի: Ճյուղավորված ծայրերից մազերը անփույթ տեսք են ստանում, ինչը բոլորի համար նկատելի է: Ձեզ համար կանոն դարձրեք երեք ամիսը առնվազն մեկ անգամ այցելել վարսավիրանոց, նույնիսկ եթե երկարացնում եք մազերը: Կես սանտիմետր կտրելուց սանրվածքի ընդհանուր տեսքը չի փչանա, ավելին՝ ձեր մազերի աճը կարագանա: Իսկ ընթացքում էլ մի մոռացեք մազերի ծայրերի խնամքի հատուկ միջոցների՝ սիճուկների եւ յուղերի մասին:

2. Անհաջող ներկած մազեր

Մենք արդեն գրել ենք այն մասին, թե տանը մազեր ներկելիս՝ ինչպես է պետք խուսափել ամենատարածված սխալներից, բաց ավելորդ չէր լինի թարմացնել հիշողությունը: Ուզում ենք հիշեցնել, որ մազերի նոր երանգ ընտրելիս՝ պետք չէ բնականից ավելի քան երկու երանգ հեռանալ, հակառակ դեպքում մազերը ու ունքերի գույնը եւ մաշկի երանգի միջեւ ներդաշնակությունը կխախտվի, ինչը նույնպես անխնամ ու տգեղ տեսք է ստեղծում:

3. Կեղտոտ մազեր

Թվում է, թե ակնհայտ է, բայցեւայնպես առայսօր շատ աղջիկներ կարծում են, որ կեղտոտ գլուխը հնարավոր է թաքցնել մազերի հարթ կամ ( ավելի հաճախ) «թաց մազերի» ոճով հարդարանքով: Ոչ, ոչ եւ նորից ոչ . կեղտոտ մազերը երբեք հնարավոր չէ թաքցնել՝ ոչ սանրվածքով, ոչ էլ որեւէ այլ էֆեկտով: Դրանք միեւնույն է շարունակում են մնալ կեղտոտ ու դրանցից տհաճ հոտ է գալիս: Իսկ ձմռանը գլխարկների պատճառով մազերն ավելի հաճախ են կեղտոտվում, բայց մի մոռացեք, որ ժամանակակից շամպուններով մազերը կարելի է լվանալ ամեն օր: Այնպես որ օգտվեք այդ հնարավորությունից, խնդրում ենք:

4. Աճած մազարմատներ

Եթե դու սկսել ես ներկել մազերը, հետեւի՛ր, որ արմատները ժամանակին ներկես: Աճած արմատները միանգամից տպավորություն են ստեղծում, թե աղջիկն անտարբեր է իր արտաքինի նկատմամբ: Եվ դա շատ ծերացնում է, մանավանդ եթե մազարմատները մազի ծայրերի համեմատ ավելի բաց գույնի են, անմիջապես ստեղծվում է սպիտակած մազերի տպավորություն: Չնայած սպիտակ ծայրերի եւ սեւ արմատների համադրությունն էլ սարսափելի տեսք ունի:

5. Գունատված մազեր

Իսկ ահա այս թերությունը վերացնելը հեշտ է. եթե մազերը կորցրել են կենդանի փայլն ու գունատվել են, փորձեք դրանց վրա յուղ կամ հատուկ դիմակներ քսել ու մի քանի շաբաթ հետո դրանք կդառնան առողջ, գեղեցիկ ու մետաքսե:

6. Չափազանցված սթայլինգ

Սա բավականին տարածված թերություն է՝ փորձելով սանրվածքն ավելի երկարակյաց դարձնել, դու ավելի շատ լաք ես քսում կամ էլ ցանկանալով տպավորիչ կերպար ստեղծել՝ օգտվում ես մուսից, գելից ու այլ ամրացնող միջոցներից, ինչի հետեւանքով մազերն ամուր ֆիքսվում են, նույնիսկ քամին չի կարողանում շարժել ձեր մազերը: Մի կողմ թողնենք վնասակարության հարցը եւ անդրադառնանք զուտ տեսքին. «գլխի վրա նման ամուր կառույցը» այնքան էլ գեղեցիկ չէ: Նախ, չափազանց աչքի զարնող է ու էժանագին տեսք ունի (կներեք) եւ երկրորդ՝ գրեթե անհնար է խուսափել կեղտոտ մազերի տպավորությունից:

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE