Ռիհաննայի նոր ալբոմը 14 ժամում ներբեռնել են ավելի քան մեկ միլիոն անգամ

11:27   29 հունվարի, 2016

Երեկ Ռիհաննան թողարկել է իր նոր Anti ալբոմը, որի մեջ ընդգրկվել է 13 երգ, որոնց մեծ մասը Քուք Հարրելն է ձայնագրել:

Առաջին շաբաթվա ընթացքում Anti –ն հնարավոր է անվճար ներբեռնել բացառապես Jay Z – Tidal ծառայության միջոցով:

Ինչպես գրում է Just Jared-ը, Ռիհաննայի նոր ալբոմը 14 ժամում ներբեռնել են ավելի քան մեկ միլիոն անգամ: Tidal-ում այն լսել են ավելի քան 14 մլն անգամ:

Work երգը առաջին տեղում է աշխարհի 91 երկրների iTunes-ում: Այդ նույն երկրներում այն նաեւ ռադիոյով ամենաշատ հնչած երգն է դարձել:



© NEWS.am STYLE