13:07 29 հունվարի, 2016Ջասթին Բիբերը հայտնի է իր սկանդալային վարքով, սակայն մարդկային մղումները նրան նույնպես խորթ չեն: Մի լավ զվարճանալով Լոս Անջելեսի ակումբներից մեկում՝ Բիբերն իր թիկնապահների հետ միասին մեքենա է նստել ու տուն ճանապարհվել: Ճանապարհին Ջասթինը նկատել է մի կնոջ, որը բղավում էր ու օգնություն կանչում: Բիբերն իր թիմի հետ միասին կանգնել է, ու մինչ երգիչը զրուցում էր տարեց կնոջ հետ ու հանգստացնում նրան, նրա թիմից մեկը ոստիկանություն էր կանչել:
Կինը ոստիկանությանը հայտնել է, որ պարզապես ընկել է՝ չնայած եղել են վարորդներ, որոնք վստահեցրել են, որ նրան վրաերթի է ենթարկել սեւ ջիպ, որի վարորդը արագ հեռացել է դեպքի վայրից:
Աղբյուրը՝ TMZ