Ամերիկյան հանրահայտ հաղորդավարուհի. Քանյե Ուեսթը նույնասեռական է

14:12   29 հունվարի, 2016

Twitter-ում Քանյե Ուեսթի ու Ուիզ Խալիֆայի միջեւ «պատերազմը» թվում էր, թե ավարտվել է, սակայն իր շոուի ժամանակ այդ թեմային է անդրադարձել ամերիկյան հանրահայտ հաղորդավարուհի Վենդի Ուիլյամսը:

51-ամյա Վենդին որոշել է մեկնաբնել Քանյեի ու Ուիզի վիճաբանությունը եւ Էմբեր Ռոուզի միջամտությունը (Ուեսթի նախկին ընկերուհին ակնարկել է Քանյեի տարօրինակ սեքս խաղերի մասին):

«Ինչո՞ւ է Քանյեն միշտ հիշատակում իր նախկին ընկերուհուն ու մշտապես նշում, որ նա մերկապարուհի է եղել: Չէ՞ որ հենց Քանյեն է աշխարհին ծանոթացրել Էմբերի հետ: Նա մոռանում է, որ Քիմը նույնպես սուրբ չէ: Չէ՞ որ մենք Քիմին տեսել ենք ոտքերը բացած՝ հանրահայտ սեքս տեսաերիզում:

Ես կարծում եմ, որ Քանյեն գեյ է՝ հաշվի առնելով Էմբերի պատմածները: Երբ ես ռադիոյում էի աշխատում, ինձ աշխատանքից հեռացրին այն բանի համար, որ ես կազմել էի այն ռեփ երգիչների ցուցակը, որոնք իրականում նույնասեռական են: Ես ոչինչ չեմ հավելի Քանյեի մասին. թե մարդիկ ինչ են անում իրենց ննջարաններում, նրանց անձնական գործն է: Բայց ինձ Քիմն է զարմացնում: Չէ ՞ որ բոլորին պարզ է, որ դա իսկական ամուսնություն չէ: Դա բիզնես պայմանագիր է, ես կասկածում եմ Ուեսթի սեռական կողմնորոշման վրա: Ինչ- որ բան այստեղ այն չէ ...»,- ասել է Վենդին:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE